Հայոց լեզու

Հոմանիշ և հականիշ բառեր1. Լեզվում կան բառեր, որոնք իրար մոտ, երբեմն էլ նույն իմաստն են արտահայտում։Օրինակ՝ մեծ-խոշոր-վիթխարի-հսկայական-ահագին-լայնատարած բառերնարտահայտում են հարաբերակից իմաստներ, որոնք, սակայն, նույնը չեն։Իսկ լուսամուտ-պատուհան, սպիտակ-ճերմակ, վախ-ահ, մայրաքաղաք-քաղաքամայրբառազույգերից յուրաքանչյուրի անդամները նույն իրողությունն են անվանումև իրարից տարբերվում են միայն կիրառական-ոճական նրբիմաստներով։ Հնչյունական կազմով տարբեր, բայց իմաստով իրար մոտ բառերը կոչվում են հոմանիշ։ Հոմանիշների մեջ առանձնացվում են համանիշներ և նույնանիշներ։ Համանիշ են իմաստով մոտհոմանիշները (օրինակ՝ մաքուր-վճիտ-հստակ)։ Նույնանիշ են նույն իրողություննարտահայտող հոմանիշները (օրինակ՝ աքլոր-աքաղաղ, լուսամուտ-պատուհան)։2. Կան բառեր, որոնք իրար հակառակ իմաստներ են արտահայտում, օրինակ՝լավ-վատ, մեծ-փոքր, շուտ-ուշ, սկիզբ-վերջ և այլն։ Ինչպես տեսնում ենք, այսբառերը տարբեր են իրարից նաև իրենց հնչյունական կազմերով։ Այս ամենիհիման վրա էլ սահմանվում են հականիշները։ Հնչյունական կազմով տարբեր ևիմաստներով հակադիր բառերը կոչվում են հականիշներ։Գործնական աշխատանք1.Տրված բառերից առանձնացնե՛լ հոմանշային 10 զույգ։Հսկայական – վիթխարի,ողորկ – հարթդժվար – խրթինհավաքել – ժողովելդյութիչ – հմայիչծավի – բիլ,ստերջ – անպտուղդրվատել – գովելդատարկել – պարպել,խոնավ – տամուկ2.Յուրաքանչյուր տողում գտնե՛լ տրված բառի մեկ հոմանիշ։ա) Լուռ1. ակնդետ, անխոս, անթարթ2. մշտապես, հանապազորդ, լռելյայն3. անձայն, անքթիթ, անշեղբ) Գեղեցիկ1. անբարետես, դեղձան, չքնաղ2. գեղանի, կախարդական, լուսավոր3. բյուրեղյա, չնաշխարհիկ, պատկերավորգ) Գովել1. նախատել, բաղդատել, դրվատել2. հարատևել, պարսավել, ներբողել3. փառաբանել, ըմբոշխնել, կենսագործելդ) Երեկո1. արշալույս, վերջալույս, աստղալույս2. տիվանդորր, արևամուտ, արեգնափայլ3. ծեգ, իրիկնամուտ, ցայգե) Ցանկալի1. հանդուրժելի, զմայլելի, բաղձալի2. տենչալի, պատկառելի, անհերքելի3. նշմարելի, անդրդվելի, ըղձալի3. Տրված բառերից առանձնացնե՛լ հականշային 10 զույգ։Փութաջան – ծույլամպոտ – ջինջուսյալ – տգետերկչոտ – համարձակգագաթ – ստորոտօրինական – ապօրինիանջրդի – ջրարբիողորկ – խորդուբորդթանձր – նոսրանբասիր – արատավոր

Ազատագրական շարժումները XVII դարի երկրորդ կեսին և XVIII դարում․

  • Ներկայացրե՛ք XVII դարում Հայաստանում աշխուժացած ազատագրական պայքարի ներքին և արտաքին նախադրյալները

Ներքին նախադրյալների մեջ էականը հայերի ազգային ինքնագիտակցության մեջ դաևեև առաջ կորցրած անկախ պետականության վերականգնման անհրաժեշտության զգացումի ուժեղացումն էր։ Ազատագրական պայքարի նախադրյալների մեջ էական էր դավանանքի ու ազգային մշակույթի խաղացած դերը։ Արտաքին գործոնների թվում էին Հայաստանի մեծ մասը նվաճած պետության՝ Օսմանյան կայսրության թուլացումը։ 

  • Ո՞ր երկրների հետ էին հույսեր կապում հայերը և ինչու՞

Եվրոպական մի շարք երկրներ, որոնց ևս սպառնում էր օսմանյան Թուրքիան, առավել հզորանալով, պայքար էին սկսել այդ կայսրության դեմ։ Նման երկրները դիտվում էին Հայաստանի ազատագրության համար հնարավոր և իրական դաշնակիցներ։ 

Հռոմը և Ֆրանսիան ջանքեր էին գործադրում համախմբելու օսմանյան տիրապետության տակ գտնվող ժողովուրդներին։ Հայազգի գործիչները ևս, որ Հայաստանի ազատագրումը կապում էին եվրոպական երկրների օգնության հե, իրենց հերթին կոչեր էին ուղղում Հռոմի պապին ու Ֆրանսիայի թագավորին՝ ուժեղացնելու հակաօսմանյան պայքարը։ Քաղաքայան իրադրության փոփոխությունից հետո հայ ազգային ուժերը ստիպված էին ապավինելու Ավստրիայի, Հունգարիայի, Գերմանական ազգի սրբազան հռոմեական կայսրության ու Լեհաստանի հետ հակաթուրքական համագործակցությանը։ 

  • Ամփոփ ներկայացրե՛ք Իսրայել Օրու գործունեության հուշագրավ կողմերը

Սյունիքի մելիք Իսրայելի որդին Կ․ Պոլսից ուղևորվում է Ֆրանսիա և մտնում զինվորական ծառայության՝ ստանալով սպայի աստիճան։ Այնուհետև տեղափոխվում է Գերմանիա, հաստատվում Պֆալց երկրամասի կենտրոն Դյուսելդորֆ քաղաքում։ Այստեղ նա կայսրընտիր իշխան Հովհան Վիլհելմի հետ քննարկում է Հայաստանի ազատագրության վերաբերյալ իր գաղափարները, և վերջինս խոստանում է աջակցել։ Նա ժամանում է Հայաստան, լինում Էջմիածնում, ապա ճանապարհվում Սյունիք։ 1699թ․ Անգեղակոթ գյուղում հրավիրված գաղտնի խորհրդակցության արդյունքում Իսրայել Օրին լիազորություն է ստանում բանակցություններ վարել եվրոպական երկրների և ռուսական իշխանությունների հետ։ Վերադառնալով Եվրոպա՝ Իսրայել Օրին կազմում և Հովհան Վիլհելմին է ներկայացնում Հայաստանի ազատագրության ծրագիր, որը հայտնի է Պֆալցյան անվանմամբ։ 

1701թ․ ամռանը Իսրայել Օրին գնում է Ռուսաստան և Պետրոս I-ին ներկայացնում է Ռուսաստանի օգնությամբ Հայաստանն ազատագրելու իր ծրագիրը, որը հայտնի է Մոսկովյան անունով։ Պարսկաստան ուղարկվող դեսպանության նախագահ է նշանակվում և ստանում է ռուսական բանակի գնդապետի աստիճան։ 1708թ․ դեսպանական խմբեվ ժամանեց Շամախի քաղաք, իսկ 1709թ․ շարունակեց իր ճանապարհը, եղավ Պարսկաստանի մայրաքաղաք Սպահանում և նույն թվականի կեսերին վերադարձավ Այսրկովկաս։ 

  • Կազմե՛ք Սյունիքի և Արցախի ազատագրական պայքարի համաժամանակեցումը

Ազատագրական պայքարը կազմակերպելու համար Վրաստանից հայ կամավորների ջոկատով Սյունիք մեկնեց Դավիթ բեկը։ Արցախում մելիքները հավաքագրել էին բարձր մարտունակությամբ ավելի քան 12 հազար զորք։ Գանձասարի կաթողիկոս Եսայի Հասան-Ջալալկանի, մելիքների ու զորահրամանատարների գլխավորությամբ հայկակն այդ զինուժից 10000-ը մեկնց Արցախից և ճամբար դրեց Գանձակի մոտակա Չոլակ վայրում։ Այստեղ էր եկել նաև Վախթանգ VI-ի բանակը, և հայկական ու վրացական զորքերը սպասում էին Պետրոս I-ի զորքերի ժամանելուն։ Մոտ երկու ամիս մնալուց հետո՝ 1722թ․ աշնանը, լուր ստացվեց ռուսների՝ Դերբենտից նահանջելու և արշավանքը հետաձգելու մասին։ Վրացական բանակը վերադարձավ Թիֆլիս։ Հայկական ուժերը, նույնպես տուն դառնալով , ձեռնամուխ եղան Արցախի ինքնապաշտպանության կազմակերպմանը։ 

Վախթանգ VI-ի բանակում ծառայող հայ զինվորականները՝ Դավիթ բեկի գլխավորությամբ 1722թ․ ուղարկվեցին Սյունիք։ Առաջին հաղթանական մարտը տեղի ունեցավ նույն թվականի աշնանը ջևանշիր կոչվող քոչվեչ ցեղի դեմ։ 

  • Ի՞նչ նշանակություն ունեցավ Սյունիքի և Արցախի ինքնապաշտպանական պայքարը

Արցախի ինքնապաշտպանական շարժումը մեծ առձագանք գտավ ողջ հայության մեջ։ Այն ոգեշնչում էր նաև հայ ժողովրդի հաջորդ սերունդներին և հավատ ներշնչում հաղթանակի նկատմամբ։ 1720-ական թթ․ զինված պայքարի շնորհիվ Սյունիքում որոշակի ժամանակով վերականգնվեց հայկական ինքնիշխանությունը, իսկ Հայաստանի ազատագրության պայքարի պատմությունը հարստացավ փառավոր էջով՝ հետագա սերունդներին մղելով հերոսական պայքարի։ 

  • Ներկայացրե՛ք Նադիր շահի քաղաքականությունը կապված Հայաստանի հետ

Թուրքական զորքերի դեմ պայքարում Նադիրին օժանդակում էին նաև հայկական ուժերը։ Իր բարյացակամությունը հայ ժողորվդի նկատմամբ ընդգծելու հանար Նադիրը այցելում է Էջմիածին և ներկա լինում պատարագին։ Վանքի վերանորոգման համար նա հատկացնում է հազար թուման, իսկ տաճարը զարդարում մոտ 15կգ կշռող ոսկե ջահով։ Նադիրը՝ որպես հեռատես քաղաքական գործիչ ու դիվանագետ, լավ էր հասկանում հայերի համակրանքը շահելու և նրա օգնության կարիքը հակաթուրքական պայքարում։

Անուշ պոեմի վերլուծություն

Պոեմը հիմնականում նկարագրում էր 19-20րդ դարերի կարգն ու ադաթները, բայց ցավոք այդ ադաթները ոչ բոլորի համար էին և շատ երիտասարդներ տուժում էին դրանցից։Անուշը սիրելով Սարոյին դեմ է գնում բոլորին, ովքեր կանգնում են իր ճամփի վրա, չմտածելով հետևանքների մասին։ Վերջում կործանվում են կյանքեր և ինչ-որ ժամանակ ուրախ պատմությունը դառնում է տրագեդիա։Մասսայական տեսարանները պոեմը դարձնում են ավելի իրականությանը մոտ, քանի որ փոքր գյուղում բոլորը բամբասանքներ են տարածում և խոսում են այն բաների մասին, որոնք արժանի չեն այդքան ուշադրության։ Մարդիկ բամբասում են ուրիշների անձնական կյանքից, որը կարող է ճնշող լինել։Անուշը ՝ ազատություն սիրող, բայց միևնույն ժամանակ միամիտ կերպար թվաց սկզբում։ Սարոն ՝համառ և պայքարող կերպար էր։ Նա մի վայրկյան անգամ ետ չկանգնեց իր նպատակից և հենց դա էլ կործանեց նրան։ Մոսին ՝ մեծամտորեն ցանկանում էր ձևանալ որպես լավ եղբայր։

Cross-Cultural Perspectives: Variations in Human Behavior across Countries

The world is a tapestry of diverse cultures, each with its unique customs, traditions, and societal norms. These differences inevitably influence the behavior of individuals, shaping their values, attitudes, and ways of interacting with others. As people navigate through their daily lives, their behavior is intricately woven into the fabric of their respective countries. This essay explores the fascinating variations in human behavior that exist from country to country, shedding light on how cultural contexts shape our actions and perceptions.Cultural Values and Beliefs:Cultural values and beliefs are the foundation upon which behavior is constructed. These values serve as guiding principles that shape individuals’ decision-making processes and perceptions of what is considered right or wrong. For instance, in individualistic societies such as the United States, personal achievement, autonomy, and self-expression are highly prized, often manifesting in assertiveness, competitiveness, and a focus on personal success. In contrast, collectivist cultures like Japan prioritize harmony, cooperation, and loyalty to the group, leading to behaviors characterized by politeness, respect for authority, and an emphasis on maintaining social cohesion.Social Norms and Etiquette:Social norms and etiquette vary significantly from country to country, reflecting the unique expectations and accepted behaviors within a particular society. These norms encompass diverse aspects, including communication styles, body language, and appropriate social conduct. For instance, in many Western cultures, direct and explicit communication is valued, with individuals encouraged to express their opinions openly. However, in countries like China, indirect communication and the preservation of “face” are highly regarded, emphasizing subtlety, implicit messages, and avoiding confrontation.Attitudes towards Time and Punctuality:Attitudes towards time and punctuality provide another striking example of how behavior varies across countries. In some cultures, such as Germany and Switzerland, punctuality is deeply ingrained, and tardiness is seen as a sign of disrespect. Conversely, in countries like Brazil and Egypt, a more relaxed attitude towards time prevails, with a greater emphasis on building personal relationships and prioritizing human interaction over rigid adherence to schedules.Social Hierarchies and Power Distance:The perception and acceptance of social hierarchies and power distance vary widely across cultures, influencing how individuals interact with authority figures and navigate social structures. In countries with high power distance, such as Malaysia or India, individuals exhibit deference and respect towards those in positions of authority, emphasizing hierarchical relationships. Conversely, in countries with low power distance, like Sweden or Denmark, equality and egalitarianism are prioritized, leading to more informal and egalitarian interactions.Attitudes towards Uncertainty and Risk:People’s attitudes towards uncertainty and risk also contribute to the variations in behavior across countries. In some cultures, such as the United States, risk-taking and entrepreneurship are encouraged, fostering innovation and a willingness to venture into the unknown. In contrast, in countries like Japan, where uncertainty avoidance is high, individuals tend to prefer stability, predictability, and caution when making decisions.Conclusion:The rich tapestry of human behavior across countries reflects the intricate interplay between culture, society, and individual psychology. Cultural values, social norms, attitudes towards time, power distance, and risk all contribute to the variations in behavior observed worldwide. Recognizing and understanding these differences are essential in fostering intercultural understanding, promoting effective communication, and avoiding misunderstandings. By appreciating the diversity in human behavior, we can celebrate the multifaceted nature of our global society and work towards building a more inclusive and empathetic world.

ՀԱՅԿԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԸ X-XIV ԴԴ-ում

  • Ի՞նչ հայկական մշակույթը այս դարերում վերստին վերելք ապրեց, ի՞նչ դեր ուներ այս գործում Հայ Առաքելական եկեղեցին

Համահայկական մշակութային կենտրոնի գործառույթն իր վրա վերցրեց Հայող կաթողիկոսությունը, որը տեղից տեղ փոխադրվելով, հաստատվեց Հռոմկլայում, ապա՝ Սսում։ 

  • Ամփոփ ներկայացրե՛ք Հայաստանի կրթական կյանքը։ Ի՞նչպիսի դպրոցներ և համալսարաններ կային Հայաստանում X-XIV դդ-ում։

Դպրոցները, որոնք հիմնականում եկեղեցու տնօրինության տակ էին, բաժանվում էին ծխական, վանական և տաճարային տիպերի։ Արդեն IX դ․ վանական և տաճարային դպրոցների հիման վրա ձևավորվում էին նոր տիպի դպրոցներ՝ վարդապետարաններ։ Քաղաքներում եկեղեցու իրավասությունից դուրս հիմնադրվում էին աշխարհիկ դպրոցներ, որոնց մի մասը վերածվում էր բարձրագույն տիպի դպրոցների։ Զարգացած միջնադարում կրթական համակարգը բաղկացած էր երկու՝ տարրական և բարձրագույն տիպի դպրոցներից։ 

Միջնադարյան Հայաստանի նշանավոր ուսումնագիտական կենտրոններից էին Սանահինի և Հաղպատի վարդապետարանները, Նարեկի վարդապետարանը։ Հայկական մշակույթի զարգացման գործում նշանակալից դեր խաղացին Անիի և Նոր Գետիկի (Գոշավանքի) վարդապետարանները։ Կարևոր դեր են խաղացել Գլաձորի համալսարանը, Տաթևի համալսարանը։ 

  • Ամփոփ ներկայացրե՛ք Հայաստանի պատմագրական ձեռքբերումները X-XIV դդ-ում։

Առաջանում են պատմագրության նոր ժանրեր, որոնց թվում էին տիեզերական պատմությունը և տարեգրությունը։ Մեծ աշխատանք է կատարում կաթողիկոս Հովհաննես Դրասխանակերտցին։ Նրա գրչին է պատկանում “Պատմութիւն Հայոց” աշխատությունը։ Հայոց պատմության շարքի հաջորդ պատմագիրը Արիստակես Լաստիվերցին է, որը գրել է “Պատմութիւն” աշխատությունը։ Հայող պատմության ժանրոց է իր աշխատությունը գրել նաև XIII դ․ պատմագիր Կիրակոս Գանձակեցին։ Նրա “Հայոց պատմությունն” ընդգրկում է քրիստոնեության ընդունումից մինչև 1265թ․ ընկած ժամանակահատվածը։ Հայ պատմագրության մեջ համաշխարհային պատմության շարադրանքի ժանրը՝ որպես նոր ուղղություն, հիմնադրել է Ստեփանոս Տարոնեցին, նրա աշխատությունը կոչվում է “Տիեզերական պատմություն”։ 

Քրիստոնեությունը մշակեց պատմության շարադրման սեփական ժանրը՝ ժամանակագրությունը (տարեգրությունը)։ Հայ պատմագրության մեջ այս ուղղության հիմնադիրը Մատթեոս Ուռհայեցին է։ 

X-XIV դդ․ հայ պատմիչների և ժամանակագիրների թողած աշխատությունները կարևոր սկզբնաղբյուրներ են ոչ միայն հայ ժողովրդ, այլև Առաջավոր Ասիայի երկրների պատմության ուսումնասիրության համար։ 

  • Ամփոփ ներկայացրե՛ք Հայաստանի իրավա-փիլիսոփայության ձեռքբերումները X-XIV դդ-ում։

1130թ․ Դավիթ Ալավկաորդին ստեղծել է հայկական առաջին դատասկանագիրքը։ Հայ իրավական մտքի հետագա զարգացման վրա որոշակի ազդեցություն ունեցավ նաև Ներսես Շնորհալի կաթողիկոսի հեղինակած “Թուղթ ընդհանրականը”։ Միջնադարյան հայ իրավական մտքի գլուխգործողը Մխիթար Գոշի “Դատաստանագիրքն” է, որը կազմվել է 1184թ․։ Կիլիկայն հայաստանում 1265թ․ նոր դատաստանագիրք է կազմում Սմբատ Գունդստաբլը։ 

Հայ բնափիլիսոփայության ձևավորման ակունքների մոտ կանգնած է միջնադարի նշանավոր գիտնականներից մեկը՝ Գրիգոր Մագիստրոս Պահլավունին։ Բնափիլիսոփայության ներկայացուցիչ կարելի է համարել նաև XII դ․ նշանակավոր բժիշկ Մխիթար Հերացուն, որի “Ջերմանց մխիթարիւն” աշխատության մեջ քննարկված են բժշկությանը վերաբերող տարբեր խնդիրներ։ XIV դ․ հայ բնափիլիսոփայության մյուս ականավոր ներկայացուցիչը Հովհաննես Երզնկացին է։ Միջնադարի ճանաչված փիլիսոփաներից է Գրիգոր Տաթևացին։ Նա թողեկ է գիտական հարուստ ժառանգություն, որոնց մեջ նշանակավոր են “Գիրք հարցմանց”, “Ամռան հատոր”, “Ձմռան հատոր” աշխատությունները։ 

X-XIV դդ․ հայ բնափիլիսոփայության զարգացումը հիմք դարձավ հետագա դարերի գիտական մտքի զարգացման համար։ 

  • Ամփոփ ներկայացրե՛ք Հայաստանի գրականության և արվեստի ձեռքբերումները X-XIV դդ-ում

X-XIV դդ․ զարգանում էր ժողովրդական բանահյուսությունը, մասնավորապես՝ առակները և հերոսական վիպերգը։ Հայ առակագրության հիմնադիրը Մխիթար Գոշն թ, որը հավաքել և գրի է առել շուրջ 190 առակ։ Հայ առակագրության մյուս ներկայացուցիչը Վարդան Այգեկցին է։ IX-X դդ․ ստեղծվեց “Սասնա ծռեր”-ը։ Հայ գեղարվեստական գրականության առաջին նշանավոր դեմքը Գրիգոր Նարեկացին է։ Դարաշրջանին հուզող խնդիրները դարձայն նրա գլխավոր ստեղծագործության՝ “Մատյան ողբերգության” պոեմի թեման։ Հայ գրականության հետագա վերելքը կապված է ժամանակի նշանավոր հասարակական-քաղաքական գործիչ, կաթողիկոս Ներսես Շնորհալու գրական ստեղծագործությունների հետ։ Բանաստեղծի ամենանշանավոր ստեղծագործությունը “Ողբ Եդեսիոյ” պոեմն է։ Հայ միջնադարյան գրականության մեջ աշխարհիկ թեման առավել մեծ տեղ է զբաղեցնում Ֆրիկի ստեղծագործություններում։ 

X-XIV դդ․ մեծ վերելք է ապրում նաև ճարտարապետությունը։ Այս բնագավառում հատկապես զարգանում են քաղաքաշինությունը, ամրոցաշինությունը և եկեղեցաշինությունը։ Ճարտարապետության զարգացման գործում նշանակալից դեր խաղացին Մանուել և Տրդատ ճարտարապետները։ IX-Xդդ․ քանդակագործության մեջ արվեստի ինքնուրույն ճյուղ դարձավ խաչքարային արվեստը, որը յուրահատուկ է միայն հայկական մշակույթին։ Նշանավոր խաչքարավործ վարպետներից էին Պողոսը և Մոմիկը։ 

Մեծ վերելք ապրեցին նաև մանրանկարչությունը և որմնանկարչությունը։ Այս ժամանակաշրջանի նշանավոր մանրանկարիչներից էին Գրիգոր Մլիճեցին, Թորոս Ռոսլինը, Սարգիս Պիծակը, Մոմիկը, Թորոս Տարոնացին և ուրիշներ։ Մանրանկարչությանը զուգահեռ Հայաստանում և Կիլիկիայում զարգանում է որմնանկարչությունը։

Հայոց լեզու

փոխ, տ, ստոր, ներ, համ, տրամ

ամենակարող, արքայանիստ, գաղթավայր, գետնաքարշ, բանավոր, բարձրաձայն

Փոխարքա, տգետ, ստորգետնա, ստորաքարշ, ներգաղթ, համաձայն, տրամաբան


բնագետ – խճանկար,
արևամուտ – շրջադարձ,
հրաշամանուկ – արհեստավարժ,
երկրագունդ – արատաձեռն,
նորավեպ – հեքիաթասաց,
ամանոր – հնակարկատ,

ենի, ություն, ան, իչ, ային, որդ

բնանկարիչ, արևադարձային, մանկավարժություն

Վերջին տագնապը վերլուծություն

Այս բանաստեղծությունը գրվել է 1914 թվականին, երբ հայերի կոտորածը երիտթուրքերի կողմից արդեն սկսվել էր։ Այս բանաստեղծությունով Թումանյանը, կարծես կանխագուշակեր հաջորդ տարվա դեպի հայությունը եկող արհավիրքը։ Տագնապը ներկայացվում է բնության հատկանիշներով և դրանց շարժումներով։ Տագնապը զգում են բոլորը, բնությունն էլ որպես ամենաշնչավոր առարկա առաջինն է զգում տագնապի մոտեցումը։

Մեծ Թուրան

Մեծ Թուրանի թեման գնալով ավելի ու ավելի արդիական է դառնում։ Դրա պատճառը հիմնականում հայ-ադրբեջանական հակամարտությունն է, որի պատճառներից մեկը շատերի կարծիքով հենց մեծ Թուրանի ծրագրի իրականացումն է։ Բայց մինչև ենթադրություններ անելը եկեք պարզենք, թե ինչ է նշանակում մեծ Թուրան և ինչով է այն տարբերվում պանթյուրքիզմից և պանիսլամիզմից։

Պանիսլամիզմ նշանակում է իսլամական երկրների միավորում մեկ միջազգային կազմակերպության մեջ, որը կառաջնորդվի իսլամական սկզբունքներով։

Պանթյուրքիզմ նշանակում է թյուրքալեզու երկրների մշակութային և քաղաքական միավորում։

Իսկ մեծ Թուրանը ավելի ընդարձակ տերմին է, որը հիմնականում անդրադառնում է թյուրքալեզու ժողովուրդների համախամբանը և իր մեջ նաև ընգրկում է ոչ թյուրքալեզու երկրների տարածքներում ապրող թյուրքալեզու ժողովուրդներին։ Խոսքը գնում է Ռուսաստանում, Չինաստանում և այլուր ապրող թյուրքալեզու բավականին մեծ մարդկանց խմբի մասին։

Հետևյալ նկարում կարող ենք տեսնել ԹՀ նախագահ Էրդողանի և իր կոալիցիոն գործընկերոջ Դևլեթ Բահչելիի ձեռքում գտնվող Մեծ Թուրանի քարտեզը, որը վերջինս ներկայացրել է ԹՀ նախագահին 2021 թվականին։ Ինչպես տեսնում ենք այն իր մեջ ընգրկում է տարածքներ Հունաստանից, բալկաններից, Ռուսաստանից, Չինաստանից, Մոնղոլիայից ինչպես նաև Իրանից։

Հետևյալ քարտեզը ԹՀ նախագահին է հանձնվել Թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի ութերորդ գագաթնաժողովից ընդամենը մի քանի օր անց, որն առավել հայտնի է որպես Թյուրքական խորհուրդ։ Գագաթնաժողովը տեղի է ունեցել Ստամբուլում և ներկա են եղել Ադրբեջանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ուզբեկստանի և իհարկե Թուրքիայի նախագահները։ Թուրքմենստանի նախագահը և Հունգարիայի վարչապետը ներկա են եղել որպես դիտորդներ։

Գագաթնաժողովում Էրդողանը վճռականորեն հանդես է եկել պանթյուրքական միասնության օգտին՝ կոչ անելով անդամ երկրներին պաշտոնապես ճանաչել անօրինական, բայց դե ֆակտո «Հյուսիսային Կիպրոսի թուրքական Հանրապետությունը» և ճնշում գործադրել Հայաստանի վրա հայկական տարածքով տրանսպորտային միջանցք ստեղծելու այսինքն Թուրքիան Ադրբեջանին և Կենտրոնական Ասիային կապելու համար։

Ինչպես հիշում եք 2021 թվականին Թուրքիայում տեղի էր ունեցել ինֆլացիա և արժեզրկվում էր թուրքական լիրան։ Հետևաբար կարող ենք ենթադրել, որ նման վճռական խոսքերը գագաթնաժողովի ընթացքում արտահայտվել են, որպեսզի շեղեն ժողովրդի ուշադրությունը ինֆլացիայից և տնտեսական խնդիրներից։ Բայց միաժամանակ պատճառ չեմ գտնում կարծելու, որ Թուրքիան և բոլոր մյուս երկրները գագաթնաժողովին մասնակցած հիմա նույն դրական կարծիքին չեն Մեծ Թուրանի ծրագրի մասին։

Այս քարտեզում կարող ենք տեսնել թյուրքալեզու ժողովուրդների էթնոգրաֆիկ քարտեզը, որը գնում է Եվրոպայից մինչև հեռավոր արևելք: Եվ կարող ենք տեսնել Հայաստանը, որը խոչընդոտ է ներկայացնում այդ ծրագրին՝ իր տարածքով և քաղաքականությամբ: Եվ քանի որ վերջերս արդի է դարձել հայ-թուրքական հարաբերություններին, շատ քաղաքագետներ փորձում են գտնել շահեր, թե Թուրքիայի կողմից, և թե Հայաստանի կողմից:

Վերջինս՝ Թուրքիայի երկրաշարժի և Հայաստանի կողմից ուղարկված օգնության պատճառով, հայ-թուրքական սահմանների բացում ավելի էր արդիականացրել: Ի վերջո, եթե բացվի հայ-թուրքական առևտրական ուղղին, կարո՞ղ է Հայաստանը ստանալ հավասար շահույթ, ինչպես Թուրքիան: Իհարկե, Թուրքիան կկարողանա ավելի հզոր կապեր հաստատել արևելքի թյուրքական պետությունների հետ՝ առաջ տանելով Թուրանի ծրագիրը, իսկ Հայաստանը այդ դեպքում հնարավորություն կունան Թուրքիայի միջով առևտուրներ անել, Եվրոպայի հետ և ոչ միայն: Սակայն ինչո՞ւ ոչ Վրաստանի, քանզի Վրաստանը նաև տնտեսական կախվածություն ունի Թուրքիայից, նախ և առաջ այն այդքան էլ շահավետ չի, եթե նայենք աշխարհագրական կամ քաղաքական տեսանկյունից: Նախ և առաջ Հայաստանի միջով թուրքական տրանսպորտացիան ավելի արագ կլինի դեպի Ադրբեջան և հետո Կենտրոնական Ասիա: Եվ պետք է հասկանալ, որ Վրաստանով հետաքրքրված է նաև Ռուսաստանը, որը նույնպես ունի իր մրցակցությունը Վրաստանում:

Հետևաբար, եթե հայ-թուրքական հարաբերությունները ավելի լավացնեն՝ սահմանները բացելու հաշվով, ապա երկու կողմերն էլ կունենան իրենց շահը, սակայն այդ դեպքում ՀՀ-ին նաև ռիսկերը կունենա, որտեղ Հայաստանի տնտեսությունը կարող է կախված լինել Թուրքիայից, կամ ավելի կոնկրետ՝ «Բաթումիզացիայի» ենթարկվել:

Կիլիկիայի թագավորություն

  • Աշխարհագրական ինչպիսի՞ դիրք ունի Կիլիկիան

Այն Փոքր Ասիայի հարավ-արևմուտքում էր։ Միջերկրական ծովի առափնյա շրջաններից նրա տարածքը հյուսիսում հասնում էր մինչև Տավրոսի լեռները, արևելքում՝ անցնում Ամանոսի (Սև) լեռներով։ Այս սահմանների միջև ընկած տարածքը բաժանված է երեք մասի։ Հյուսիս-արևելքը, որտեղ կան բազմաթիվ լեռնային զանգվածներ, կոչվում է Լեռնային Կիլիկիա։ Հարավարևելյան շրջանը հայտնի է Դաշտային Կիլիկիան անունով։ Քարքարոտ բլուրներ ունեցող արևմտյան մասը կոչվում է Քարուտ Կիլիկիա։ 

  • Ինչպե՞ս հայերը սկսեցին հայտնվել Կիլիկիայում և ստեղծել իրենց իշխանությունները

Հայկական լեռնաշխարհին հարող Կիլիկիան դեռևս հին ժամանակներից ծանոթ էր հայերին։ Ք․ ա․ Iդ․ Տիգրան Մեծը նվաճեց և հայկական տերությանը միացրեց Կիլիկիայի արևելյան շրջանները։ Վաղ ժամանակներից սկսած՝ հայերը բնակություն էին հաստատում Կիլիկիայում, իսկ Xդ․ նրանց այստեղ արդեն զգալի թիվ էին կազմում։ XI դ․ կեսերից սկսվում է հայ բնակչության զանգվածային արտագաղթ Կապադովկիա, Ասորիք, Հյուսիսային Միջագետք և Կիլիկիա։ Հայաստանից արտագաղթեց բաև Արծրունիների և Բագրատունիների մի մասը։ Հայ բնակչության, արքայական և իշխանական տների և Հայող եկեղեցու առկայությունը հիմք դարձավ Կիլիկիայում հայկական պետականության վերականգնման համար։ 

  • Ներկայացրե՛ք խաչակիրների և Ռուբինյանների փոխհարաբերությունները

Եթե Իկոնիայի սուլթանության և Կիլիկյան Հայաստանի փոխհարաբերություններին սովորաբար բնորոշ էին թշնմանքը և մշտական ռազմական առճակատումը, ապա խաչակիրների հետ հարաբերություններն ավելի բարդ ու խճճված էին։ Խաչակրաց պետությունների թուլացմանը զուգահեռ հայ-խաչակրաց հարաբերություններում առավել գերակշռող էին դառնում դաշնկցային պարտավորությունները, քանզի մահմեդական վտանգը հավասարապես սպառնում էր նրանց գոյությանը։ 

  • Համառոտ ներկայացրե՛ք Լևոն II-ին նախորդած Կիլիկիան իշխանների ամենակարևոր ձեռքբերումները

Թորոս I-ը (1100-1129թթ․) 1104թ․ գրավեց Սիս և Անավարզա քաղաքները։ 1107թ․ Կիլիկիա ներխուժեցին Իկոնիայի սելջուկները։ Թորոսի և Գող Վասիլի միացյալ զորքերը Բերդուսի մոտ տեղի ունեցած ճակատամարտում ծանր պարտության մատնեցին նրանց և դուրս քշեցին երկրից։ Թորողին հաջորդած Լևոն I-ը (11029-1137թթ․) ձեռնամուխ եղավ Դաշտային Կիլիկիայի նվաճմանը։ Լևոնը 1132․ բյուզանդացիներից գրավեց Մսիս, Ադանա և Տարսոն քաղաքները։ Այսպիսով՝ Կիլիկյան Հայաստանը կարողացավ իր սահմանները հարավում հասցնել մինչև Միջերկրական ծով։ Թորոս II-ը (1145-1169թթ․) մի քանի տարվա ընթացքում գրավեց Վահկան, Անավարզան, Մսիսը, Տարոնը։ Նա վերականգնեց հայկական պետականությւնը և ստեղծեց 30000-անոց բանակ։ Թորոսի ջանքերով 1151թ․ հայող կաթողիկոսի նստավայրը փոխադրվեց Հռոմկլա։ Նրան հաջորդած Մլեհը (1169-1175թթ․) խաչակիրներից հետ վերցրեց Դաշտային Կիլիկիայի արևելյան շրջաններում գտնվող բերդերը։ 1173թ․ Մլեհը Բյուզանդիայից ազատագրեց Ադանա, Մսիս և Տարսոն քաղաքները և ծովափնյա շրջանները։ Մլեհը բարեկարգեղ Սիս քաղաքը և 1173թ․ դարձրեց Կիլիկյան Հայաստանի մայրաքաղաք։ Մլեհին հաջորդեղ Ռուբեն III-ը (1175-1187թթ․)։ Նա գրավեց Կիլիկիայի արևմտյան շրջանները։ 

  • Ինչպե՞ս Լևոնը թագադրվեց Կիլիկիայում

Լևոն II-ը մեծ հանդիսավորությամբ օծվեց հայոց թագավոր 1198թ․ հունվարի 6-ին՝ Սուրվ Ծննդյան օրը, Տարսոն քաղաքի Մայր տաճարում։ Լևոնին օծեց հայոց կաթողիկոս Գրիգոր Զ Ապիրատը։ 

  • Ներկայացրե՛ք Հեթումյան արքաների ամենակարևոր ձեռքբերումները

Հեթում I-ը սկիզբ դրեց հայ-մոնղոլական համագործակցությանը։ 

  • Որո՞նք էին Կիլիկիան Հայաստանի կործանման պատճառները և հետևանքները

Հայոց պետականության անկումից հետո Կիլիկիայում դեռ երկար ժամանակ իրենց գոյությունը պահպանում էին մեծ թվով հայ իշխանական տներ։ Սսի անկումից հետո Կիլիկիայում իր գործունեությունը շարունակում էր հայող կաթողիկոսությունը։ Նեղվելով կարամանների և մամլուքների միջև անընդհատ պատերազմներից ու ծանր հարկերից՝ Կիլիկիայի հայ բնակչությունը և իշխանների մի մասը ստիպված հեռացավ հայրենիքից։ Նրանք հիմնականում հաստատվեցին Կիպրոսում, Իտալիայում, Ֆրանսիայում։