Հասարակությունը ես եմ

«Քննարկում ենք․․․․․»-երկարաժամկետ նախագիծ
1. Թեմա՝ «Հասարակությունը ես եմ»
Քննարկման նպատակը՝
հաղորդակցման հմտությունների զարգացում,
պարզ արտահայտվելու, վիճաբանելու և տեսակետը պաշտպանելու, հարցեր ձևակերպելու ունակություն,
ինտելեկտուալ և ստեղծագործական ունակությունների զարգացում։

Նախ նման քննարկում անելու համար մենք պետք է հասկանանք, թե հասարակություն ասելով ինչ նկատի ունենք։ Հասարակության սահմանումը հետևյալն է։ Քիչ կամ շատ կարգավորված համայնքում միասին ապրող մարդկանց խումբ։ Հասարակությունում բոլորը ապրում են միասին և ազդում են իրար վրա ուզեն թե չուզեն։ Հետևաբար եթե մենք ուշադրություն ենք դարձնում հասարակության խնդիրներին ապա պետք է առաջին հերթին ինքներս մեզ նայենք և տեսնենք, թե մենք ինչով ենք օգնում կամ վնասում մեր հասարակությանը թեկուզ անգիտակցաբար։

Շատերը ցանկանում են միանգամից անցնել հասարակության խնդիրներին և լուծումներ փնտրել դրանց, բայց նման գլոբալ ու կոմպլեքս խնդիրներից առաջ միշտ գալիս են ավելի պարզ և հասարակ խնդիրները։ Օրինակ ամենապարզ բաներից մեկը սեփական սենյակը հավաքելը և կոկիկ պահելը։ Իմ կարծիքով եթե մարդը իր սեփական սենյակը, որտեղ նա ապրում է, քնում է և շատ ժամանակ է անցկացնում կարգի չի բերում ուրեմն նա պատրաստ չէ անցնել ավելի գլոբալ ու կոմպլեքս խնդիրների լուծման ինչպիսիք են հասարակության խնդիրները։

Ցանկացած դեպքում հարցը ինչքան էլ մանր թվա պետք է պատասխանատվության զգացում։ Ամեն լավ բան սկվսում է փոքր քայլերից և ինչքան էլ դրանք աննշան թվան մեկ է դրանք կարևոր էն։

Հայոց Լեզու

1. Լրացրու տեքստում բաց թողած տառերը և կետադրիր։

Համերգը մոտենում էր վախճանին, իսկ Փափազյանը շարունակում էր սառնասիրտ ու ամբարտավան ոճով՝ կարծես արհամարելով հանդիսականներին։ Հայտարարվեց վերջին համարը՝ մենախոսություն «Մակբեթ» ողբերգությունից։ Երկու խոսք էլ չէր ասել, և մեկ էլ ամբողջ դահլիճը լարվեց ու շունչը պահած, ակնապիշ նայում էր դերասանին։ Նրա մի այտը քարացավ, իսկ մյուսը ջղային ցնցվում էր։ Մկանները ջղագրգիռ դողում էին, իսկ աչքը կարծես ծռվել էր, և ահա, ուր որ է դուրս պիտի պոռթկար ակնակապիճից։ Տանջաուկ մի ոճրագործ էր մեր աչքի առաջ։

Երկու մարդ կռվում էին Փափազյանի մեջ, ու հաղթեց անօրեն ոճրագործը։ Երբ նա բարձրացրեց աջ ձեռքը երևակայական դաշույնը բռնած մարդիկ տեսան այդ դաշույնը։ Այո՛, տեսան։ Ու թեև գիտեի՝ նրա ձեռքին ոչինչ չկար, ոչ ոք ինձ չէր կարող համոզել, թե նրա ձեռքին այդ պահին լույսի տակ փայլող դաշույն չտեսա։

2. Դուրս գրիր քեզ առաջին անգամ հանդիպած բառերը, գտիր դրանց բացատրությունները։

Ամբարտավան — ինքնահավան, գոռոզամիտ

Ակնապիշ – աչքերը սևեռած

Ջղագրգիռ – նյարդայնացած, հուզված

Ակնակապիճ – գանգի առջևի մասի այն փոսիկները, որոնց մեջ գտնվում են ակնագնդերը

 3. Վանկատիր և գրիր, թե քանի բաց և քանի փակ վանկ ունեն  հանդիսական, հայտարարվեց, մենախոսություն, երևակայական  բառերը։

Հանդիսական  — 2 փակ և 2 բաց վանկ

Հայտարարվեց — 3 փակ և 1 բաց վանկ

Մենախոսություն — 1 փակ և 4 բաց վանկ

Երեվակայական — 1 փակ և 5 բաց վանկ

4. Տեքստից գտիր հնչյունափոխված 3 բառ, յինվերականգնիր անհնչյունափոխ ձևը։

Կռվել – կռիվ

Ոճրագործ – ոճիր

5. Տեքստում գտիր ավարտ, բառ, թուշ, շեղվել, հանցագործ բառերի հոմանիշները։

Թուշ – այտ

Շեղվել – ծռվել

Հանցագործ — ոճրագործ

6. Բառակազմական վերլուծության ենթարկիր ենթադրություն, սառնասիրտ, հանդիսական, վերջին, մենախոսություն, տնտես բառերը։

Ենթադրություն (արմատ — ենթադրել, վերջածանց — ություն)

Հանդիսական (արմատ — հանդես, վերջածանց — ական)

Վերջին (արմատ — վերջ, վերջածանց — ին)

Մենախոսություն (արմատներ — մենակ, խոսք, հոդակապ — ա, վերջածանց — ություն)

Տնտես (արմատներ — տուն, տեսնել)

«5 հետաքրքիր փաստ» թարգմանչական նախագիծ

Նպատակ
Զարգացնել թարգամնելու հմտությունը, ունենալ բազմավեկտոր գիտելիքներ ամենատարբեր թեմաների մասին:

Ընթացք
Քննարկում և որոշում ենք այդ պահին մեզ հետաքրքրող թեման, յուրաքանչյուրը իր մասնագիտակցված լեզվով (անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն, և այլն) գտնում է այդ թեմայի մասին փաստեր՝ թարգմանում, ձայնագրում և վերջապես պատրաստում տեսանյութ։

Մասնակիցներ․
Արշիլ Խաչատրյան
Արմեն Հաջյան
Արմեն Մալյանց
Դավիթ Ղարիբյան
Մարկ Միկաիլ

Արդյունք․
Այստեղ։

Հայոց լեզվի տնային աշխատանք

1. Տեքստում լրացրու բաց թողած տառերը և կետադրիր։
Մի օր դղյակի դուռը բացվեց, և այնտեղից դուրս ելավ մի դեռատի պատանի՝ սրարշավ նժույգի վրա, ընտիր ասպազենով գոլորված։ Նրա հետևից երկաթյա նիգերը կնքեցին երկփեղկ դարպասը։ Պատանին, վճիտ հայացքը շուրջը ձգելով, խթանեց նժույգը, սլացավ երկնահույզ լեռներով, անդնդախոր ձորերով, ոտք դրեց մարդկային աշխարհը։ Ինչպես մի փետուր, նա ընկավ հողմերի ու հեղեղների ամենակուլ բերանը։ Հյուրընկալվեց վայելքի տաճարներում, խմեց աստղափրփուր գինին, վայելեց խրախճանքներ ու խնջույքներ, անհագուրդ ըմբոշխնեց գեղեցիկ պարուհիների և ծեգծեգող գեղուհիների սերը։
Այսպես հոսեց կյանքը, ու երբ արծաթազօծվեցին նրա գեղեցիկ գլուխն ու ընչացքը, վերադարձավ ու անապաստան ճամփորդի պես բախեց դղյակի դուռը։ Սպասեց, սպասեց, և բացող չեղավ։ Բախեց նա վերստին, բայց, ավաղ, հավիտյան փակ էր դղյակի դուռը. նրան ոչ ոք չէր սպասում։

2. Սրարշավ, կնքեցին, ձգելով, ընչացքը բառերի արմատները գրիր։
Սրարշավ – սուր
Կնքեցին – կնիք
Ձգելով – Ձիգ
Ընչացք – ունչ

3. Տրված բառերը ձևաբանական վերլուծության ենթարկիր։
Մի – անորոշ դերանուն
Դուռը – գոյական, ուղղական հոլով, եզակի
Այնտեղից – ցուցական դերանուն, բացառակ հոլով
Ընտիր – ածական, որակական, դրական
Գոլորված – բայ, անկախ դերբայ, հարակատար
Երկաթյա – ածական, հարաբերական
Պատանին – գոյական, ուղղական հոլով, եզակի
Գինին – գոյական, հայցական հոլով, եզակի
Անհագուրդ – ածական, որակական, դրական
Ծեգծեգող – բայ, անկախ դերբայ, ենթակայական
Վերադարձավ – բայ, սահմանական եղանակ, անցյալ կատրյալ, երրորդ դեմք, եզակի
Բացող – բայ, անկախ դերբայ, ենթակայական
Վերստին –Ոչ ոք – ժխտական դերանուն
Չէր սպասվում – բայ, սահմանական եղանակ, անկատար անցյալ, ժխտական, երրորդ դեմք, եզակի։

 4. Բառարանի օգնությամբ գտիր հետևյալ բառերի բացատրությունները.
Ամիճ – Զանազան մրգերի խառնուրդ՝ որպես աղանդեր:
անթացուպ – Ցուպ, որին հենվելով քայլում են կաղերը կամ ոտքը կտրած մարդիկ, հենակ:
կռուփ – Բռունցք։
ակութ – Կերակուր եփելու օջախ:
գեղմ – Բուրդ։
գուղձ – Հողի կոշտ, կոշտ հողակտոր, հողակոշտ:
ամեհի – Անսանձ, անզուսպ, կատաղի:
բռնազբոսիկ – Հարկադրաբար՝ ոչ կամովին կատարված, բռնի:
զգլխիչ – Գլխին խփող, հարբեցնող:
արգասավոր – Արգասիք՝ արդյունք ունեցող, արդյունավետ, արդյունավոր:
ազնավուր – Ազնիվ, ազնվական:
բագին –  Զոհասեղան (հեթանոսական), զոհարան:
անդաստան – Դաշտ, արտեր, հանդ:
խթան – Հեծյալի կոշիկների կրունկներին ամրացվող մետաղյա հարմարանք՝ ձիուն։ խթանելու համար, կոշկախթան:
բավիղ – Լաբիրինթոս։