Վերլուծություն․ Սթիվեն Քինգ

Սթիվեն Քինգը իմ ամենասիրելի գրողն է, ով գրել է բավականին շատ գրքեր, որոնցից 100-ից ավելիի հիման վրա նկարահանվել են ֆիլմեր։ Սթիվեն Քինգը գրում է հիմնականում սարսափ, թրիլեր և դետեկտիվ ժանրերի մեջ։ Ես դեռ կարդացել եմ նրա գրքերից երկուսը։

Քինգը համարվում է սարսափ ժանրի արքան և ոչ իզուր, քանի որ նրա գրքերից հետո անձամբ ես չեմ կարողանում քնել։ Եւ հենց դրա համարել էլ ես սիրում եմ Քինգի գրքերը, քանի որ նրանք կարողանում են իմ մեջ էմոցիաներ առաջացնել։ Նրա գրքերը կարդալուց հետո դու չես մոռանում դրանք, ցանկացած այլ գրքի նման, այլ վերհիշում ես այդ պատմությունները և հիշելուց դու ստանում ես նույն զգացողությունները, որոնք դու ստանում էիր գիրքը կարդալուց։ Թեկուզ ես կարդացել եմ նրա գրքերից ընդամենը երկուսը, բայց դրանք բավական էին, որպեսզի ես պատկերազում կազմեի նրա մասին։

Ներքևում ես կարճ կներկայացնեմ իմ կարդացած գրքերը։

Ընտանի կենդանիների գերեզմանոց

«Ընտանի կենդանիների գերեզմանոց» գիրքը Քինգի առաջին գիրքն էր, որը ես կարդացել եմ։ Սարսափ ժանրի այս գիրքը ես համարում եմ իմ կարդացած ամենահետաքրքիր գիրքը։ Գիրքը պատմում է մի ընտանիքի մասին, որը տեղափոխվում է ուրիշ բնակարան և դրանից հետո նրանց կյանքում սկսվում են կատարվել տարօրինակ իրադարձություններ։ Այս գրքի հիման վրա նկարահանվել են 2 ֆիլմեր։ Իրականում սա այն հազվադեպ գրքերից էր, որը իմ մեջ կարողացավ վախ առաջացնել, քանի որ հենց ինքը Քինգը իր այս գիրքը համարում է իր ամենասարսափելի գրքերից մեկը։ Ես այս գիրքը կարդացել եմ 3-4 օրում։ Ես ուղակի չէի կարողանում կտրվել այդ գրքից։

Միզերի

Այս հոգեբանական թրիլերը իմ մեջ արթնացրեց իրական սարսափ։ Գիրքը պատմում է մի գրողի մասին, ով ավտովթարից հետո հայտնվում է իր երկրպագուհիներից մեկի տանը։ Այդ երկրպագուհին հոգեպես հիվանդ է լինում և դրա պատճառով էլ մեր գրողը հայտնվում է շատ տհաճ և սարսափելի իրավիճակների մեջ։ Երբ որ ես կարդում էի այս գիրքը և ինձ դնում էի գրողի տեղում, իմ մեջ առաջանում էին այնքան էմոցիաներ, որ ես միանգամից փորձում էի կտրվել գրքից։ Իրոք, որ շատ սարսափելի պատմություն, որի հիման վրա նկարահանվել է ֆիլմ, որտեղ գլխավոր դերասանուհին իր դերի համար ստացել է Օսկար։

Առակների մասին

1.Ի՞նչ գիտես առակի ժանրի մասին, քանի՞ մասից է այն բաղկացած

Առակը բաղկացած է 2 մասին սյուժեից և բարոյախոսությունից:Սյուժեն դեպքերի, իրողությունների սեղմ շարադրանքն է, իսկ բարոյախոսությունը՝ առակի սկզբում կամ մեծ մասամբ վերջում արտահայտված եզրակացությունը։

2.Ի՞նչ առակագիրներ գիտես, համառոտ ներկայացրու:

Օտար առակագիրներ-Եզոպոս,Ֆեդրոս,Ժան դը Լաֆոնտեն,Իվան Կռիլով:

Հայ առակագիրներ-Մխիթար Գոշ,Վարդան Այգեկցի,Խնկո Ապեր:

3.Ինչպե՞ս  են գրվել ու կազմվել  Սողոմոնի «Առակներ»-ը:

Սողոմոնը մի գիշեր Աստծուց խնդրեց, որ նա լինի իմաստուն: Աստված չի մեժում նրա խնդրանքը և հավելում, Սողոմոն դու քանի որ ինձնից չխնդրեցիր երկար կյանք և հարստություն, ես քեզ կտամ նաև այն ամենը ինչը դու չունես և այդ դեպքից հետո Սողոմոնը գրեց 3000 առակ:

4.Ընթերցի՛ր առակները և գրի՛ր, թե ո՞րն է յուրաքանչյուրի ասելիքը, գաղափարը:

 

5.Ի՞նչ են մեզ սովորեցնում դրանք, դու համամիտ ես…մտքի հետ, դու համամիտ չես…մտքի հետ: Ինչու՞:

Առակները մեզ սովորեցնում են այն, որ անկատարելի գործ չկա աշխարհում, եթե շատ տանջվես ամեն ինչի կհասնես:

Տնային աշխատանք

1.Փակագծերում տրվածներից ընտրել այն բառը, որը փոխաբերական իմաստով կլրացնի տողասկզբի բառին:

1.առվակ (կարկաչուն,մոլորված,լայն)

2.ժայռ (բարձր,մտախոհ,ուղղաձիգ)

3.ծաղիկ(բուրավետ,դեղին,ժպտուն)

4.փողոց(ուրախ,ասֆալտապատ,լայն)

5.սենյակ(կահավորված,նորոգված,հյուրընկալ)

6.հուշարձան (քարե,նախշաքար,հպարտ)

7.բերդ (կիսավեր,ալևոր,հինավուրց)

8.ցայտաղբյուր(գեղեցիկ,քանդակազարդ,զվարթ)

9.ամպ(ճերմակ,թավահոնք,անձրևաբեր)

10.գիրք(կաշեպատ,մաշված,իմաստուն)

 

 

 

 

 

2.Տրված բառերից առանձնացնե՛լ հոմանիշային 10 զույք:

Հսկայական,ողորկ,համեստ,վիթխարի,դժվար,հավաքել,դյութիչ,հուզիչ,հմայիչ,ծավի,ստերջ,բիլ,դրվատել,դեղձան,գովել,դատարկել,սնապարծ,անպտուղ,պարպել,խոնավ,ժողովել,տամուկ,խրթին,հարթ:

Հսկայական-վիթկարի

ողորկ-հարթ

դյութիչ-հմայիչ

ստերջ-անպտուղ

դժվար-խրթին

հավաքել-ժողովել

տամուկ-խոնավ

պարպել-դատարկել

ծավի-բիլ

դրվատել-գովել

 

 

 

3.Տրված բառերից առանձնացնե՛լ հականշային 10 զույգ:

Փութաջան,ամպոտ,դալար,ծույլ,ուսյալ,երկչոտ,հինավուրց,գավաթ,օրինական,անջրդի,ապօրինի,ինքնահավան,նոսր,ողորկ,հեռավոր,արատավոր,խորդուբորդ,ջրարբի,համարձակ,ջինջ,տգետ,հմուտ,ստորոտ,թանձր,անբասիր:

Փութաջան-ծույլ

Օրինական-ապօրինի

Համարձակ-երգչոտ

Ողորկ-խորթուբորդ

Գագաթ-ստորոտ

Թանձր-նոսր

Ուսյալ-տգետ

Ամպոտ-ջինջ

Ամբասիր-արատավոր

Ջրարփի-անջրդի

4.Հյուրախաղ, շաքարավազ, տնամերձօձաձուկ, լայնարձակ, մրգահյութ, փորձանոթ, հողագունդարծաթագործ, լուսարձակ, նախշազարդ, ալրաղաց, հայազգի, ծաղկափոշի, նույնարմատ, ծառատունկ, լողավազան, հորդաբուխ,
քարածուխ, գառնարած, մեղվաբույծժամագործ, դիմաքանդակ, ծաղկաման, սալահատակ, հորդառատ, մեծարժեք, միջանցիկ, եռավանկ, լեռնաշխարհ, դրամարկղ, կավահող, երկանդամ, քաղցրահամ, սրատամ, ժպտադեմ, հիշարժան, շաքարաման, գորգագործզովաշունչ, ցուցահանդես, քարանձավ, ջրագռավ, լուսամուտզբոսավայրհացաթխում։

Ձմեռային նախագիծ

Ձմեռային նախագծի ընթացքում ես ցանկացա դիտել ամանորյա ֆիլմեր և անել վերլուծություն։ Ես նորից նայել եմ իմ սիրած Հարրի Փոթեր ֆիլմը։Իմ մոտ արդեն ավանդույթ է դարձել դիտել Հարիի Փոթերը մինչև ամանորը։ Նայել եմ անգլերենով և իմիջայլոց անգլերենով ֆիլմը շատ ավելի լավ է փոխանցում ֆիլմի պատմությունը և բնականաբար ավելի հետաքրքիր էր դիտելը։ Նայել եմ Հարրի Փոթերի առաջին մասը։Հենց առաջին մասն է փոխանցում այդ հրաշքը, որը կատարվում է ֆիլմում։ Ֆիլմը նկարահանվել է 2001 թվականին և իմ կարծիքով այդ ժամանկվա սպեցէֆֆեկտներով շատ հաջող է ստացվել։

download

Տարեց-տարի այս ֆիլմը դիտելով ես ավելի եմ սիրում այն։ Իհարկե սա իմ ամենասիրելի ֆիլմը չե բայց լավագույն ֆիլմերից մեկն է, որը ես դիտել եմ։

Ֆիլմը դիտելով դու ինքդ ես ուզում հայտնվել այդ աշխարհում պատկերացնում քեզ Հարիի տեղում։ Ես փոքր ժամանակվանից երազում էի հայտնվել այդ կախարդական դպրոցում։ Ես նայել եմ Հարրի Փոթեր ֆիլմի բոլոր մասերը, բայց գնալով ֆիլմը այդ հրաշքից վերածվում էր մարտաֆիլմի և հենց դրա համար ես, որոշեցի գրել առաջին մասի մասին։ Ես երկու տարի առաջ նաև կարդացել էի Հարրի Փոթերի գիրքը, բայց ոչ ֆիլմը և ոչ էլ գիրքը իրարից չեն տարբերվում։

Հարրի Փոթերը հրաշալի ֆիլմ է և այն մարդը ով չունի տոնական տրամադրություն կարող է դիտել այն։

Վիլյամ Սարոյան նախագիծ

Վիլյամ Սարոյանը ծնվել է Արևմտյան Հայաստանի Բիթլիս (Բաղեշ) քաղաքից Ֆրեզնո գաղթած հայի ընտանիքում: 4 տարեկանում զրկվել է հորից, որոշ ժամանակ ապրել է որբանոցում: Այնուհետև մայրը որդուն հանել է որբանոցից, կրթության տվել: Ընտանիքի հոգսն ստիպել է պատանուն թողնել դպրոցը և փողոցներում լրագիր վաճառել, ապա դարձել է հեռագրատան ցրիչ: Աշխատանքը, սակայն, նրան չի խանգարել զբաղվելու ընթերցանությամբ, նաև ստեղծագործել է. գրել է փոքրիկ պատմվածքներ: Բոստոնի «Հայրենիք» շաբաթաթերթում 1933 թ-ին տպագրվել է նրա առաջին պատմվածքը՝ Սիրակ Գորյան ստորագրությամբ:1939 թ-ին «Կյանքիդ ժամանակը» պիեսի համար Սարոյանն արժանացել է Նյու Յորքի քննադատների և Պուլիցերյան մրցանակների, բայց վերջինից (10 հզ. դոլար) հրաժարվել է՝ պատճառաբանելով, որ պետությունը չպիտի խառնվի գրականության գործերին:

Վիլիամ Սարոյանը 20-րդ դարի ամերիկյան գրականության ականավոր ներկայացուցիչներից է: Նրա ստեղծագործությունները թարգմանվել ու թարգմանվում են աշխարհի բազմաթիվ լեզուներով:

Սարոյանը գրել է 1500-ից ավելի պատմվածքներ, բազմաթիվ վեպեր, վիպակներ, պիեսներ:

Նրա ստեղծագործությունների հերոսները հասարակ մարդիկ են, աշխատավորներ ու թափառաշրջիկներ, բատրակներ ու բանվորներ, մանր առևտրականներ ու ծառայողներ, որոնց կյանքը լի է դառնությամբ, կարիքով ու զրկանքով: Նրանք, սակայն, չեն հուսալքվում ու ընկրկում կյանքի դժվարությունների առաջ, այլ ամենածանր դրության մեջ էլ փայփայում են լավի հույսը, ամենամռայլ վիճակում` գտնում լույսի շողերը: Սարոյանի ստեղծագործությունները տոգորված են խոր մարդասիրությամբ ու պայծառ լավատեսությամբ, հասարակ մարդու ճակատագրի, նրա ապագայի հանդեպ մտահոգությամբ:

Սարոյանի շատ գործերում ոչ միայն հայի կերպարներ կան, այլև կա հայկական հոգեբանություն, ոգի ու ոճ, կա անհուն կարոտ հայրենի ավերված օջախի ու կորցրած ծննդավայրի հանդեպ: «Թեև անգլերեն եմ գրում,- գրել է Սարոյանը,- բայց ես ինձ համարում եմ հայ գրող: Գործածածս խոսքերն անգլերեն են, միջավայրը, որի մասին գրում եմ, ամերիկյան է: Սակայն այն ոգին, որ ստիպում է ինձ գրել` հայկական է: Ուրեմն` ես հայ գրող եմ»:

This slideshow requires JavaScript.

Վիլյամ Սարոյանը վախճանվեց ԱՄՆ-ի Ֆրեզնո քաղաքում 1981 թվականի մայիսի 18-ին: Նրա կտակի համաձայն աճյունի մի մասը բերվել է Հայաստան և թաղվել Երևանում` Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում:

Վիլիամ Սարոյանի պատմվածքներ։ 

Առաջին օրը դպրոցում


Գյուղացին

Ծիծաղ

Մեքսիկացին

Օձը

Պատերազմ է հայտարարվել

Ծիրանի ծառ

Կրակը դեռ չի հանգել

Գեղեցիկ սպիտակ ձիու ամառը

Գնացքները

Այն հեռավոր գիշերը

Հայ մուկը

Դաշնամուր

Հանճարը

Ընկերների մեղքով

Հինգ հասուն տանձերը