Հայոց լեզվի ինքնաստուգում

1․  Լրացնել տեքստում բաց թողած տառերը.
 Լենկթեմուրը ներխուժել էր Հայաստան: Բանբերները նրան հայտնեցին, որ մոտակայքում մի ուխտատեղի կա, որտեղ գտնվում է հայոց յոթ ուղտաբեռանոց ադամանդը: Կաղ զավթիչի ախորժակը գռգռվեց. նա արշավեց դեպի սրբավայրը: Բայց հենց մոտեցան վանքին, Լենկթեմուրի զինվորներն սկսեցին ցավերի մեջ գալարվել ու մեռնել: Բռնակալը հասկացավ, որ այն գերբնական զորություն ունի: Առանց հափշտակելու որևէ բան՝ նա հապշտապ հեռացավ:

 ԱՌԱՋԱԴՐԱՆՔ 2.
Ընդգծել այն բառերը, որոնք գրվում են մեծատառով.

 ա/ ԲՈԼՈՐ ՀԱՅ ՄԱՆՈՒԿՆԵՐԸ ՍԻՐՈՒՄ ԵՆ ՄԵԾ ԳՐՈՂ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԵՔԻԱԹՆԵՐԸ՝ «ՉԱԽՉԱԽ ԹԱԳԱՎՈՐ», «ՔԱՋ ՆԱԶԱՐԸ» ԵՎ ԱՅԼՆ:

բ/ ՓԱՅՏԱԿԱՐԱՆԸ ՄԵԾ ՀԱՅՔԻ ՏԱՍՆՄԵԿԵՐՈՐԴ ՆԱՀԱՆԳՆ ԷՐ ԿՈՒՐ ԵՎ ԵՐԱՍԽ ԳԵՏԵՐԻ ՍՏՈՐԻՆ ՀՈՍԱՆՔԻ ՇՐՋԱՆՈՒՄ:


գ/ ՄԻՋՆԱԴԱՐԻ ՀԱՅ ԻՄԱՍՏԱՍԵՐ ԳՐԻԳՈՐ ՏԱԹԵՎԱՑԻՆ ԾՆՎԵԼ Է ՎԱՅՈՑ ՁՈՐՈՒՄ, ԱՇԱԿԵՐՏԵԼ Է ԿԱՐԿԱՌՈՒՆ ԳԻՏՆԱԿԱՆ, ՈՒՍՈՒՑՉԱՊԵՏ ՀՈՎՀԱՆ ՈՐՈՏՆԵՑՈՒՆ:


դ/ ՀԻՆԱՎՈՒՐՑ ՀԻՇԱՏԱԿՆԵՐՈՎ ՀԱՅՏՆԻ ԱՂԹԱՄԱՐ ԿՂԶԻՆ ՏԱՐԱԾՎՈՒՄ Է ՎԱՆԱ ԼՃԻ ՀԱՐԱՎԱՐԵՎԵԼՅԱՆ ՄԱՍՈՒՄ, ՆՐԱ ԴԻՄԱՑ ՀԱՅԿԱԿԱՆ ՏԱՎՐՈՍ ԼԵՌՆԱՇՂԹԱՅԻ ՄԱՍ ԿԱԶՄՈՂ ԿԱՊՈՒՏԿՈՂ ԼԵՌՆ Է:

ե/ ԳՐԻԳՈՐ ԶՈՀՐԱՊԸ ԿԱՆԳ ԱՌԱՎ ԳՐԱՍԵՂԱՆԻ ՄՈՏ ԵՎ ՀԱՅԱՑՔՆ ՈՒՂՂԵՑ ԷԴԳԱՐ ՇԱՀԻՆԻ «ՓԱՐԻԶՈՒՀԻՆ ԿԱՌՔՈՒՄ» ՆԿԱՐԻՆ ԵՎ ՍԿՍԵՑ ԽՈՐՀԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՃԱԿԱՏԱԳՐԻ ՄԱՍԻՆ:

ԱՌԱՋԱԴՐԱՆՔ 3.
Սյունակներից առանձնացնել և կողք կողքի գրել հոմանիշ բառերը (հոմանիշների եռյակ).
1. պաշտել 1. ապականել 1. ոգեշնչել 2. թևավորել 2. ալեկոծվել 2.մեծարել 3. պղծել 3. երկրպագել 3. վշտակցել 4. ծփալ 4. ցավակցել 4. արատավորել 5. կարեկցել 5.գոտեպնդել 5. ծածանվել

Պաշտել, մեծարել, երկրպագել

Ապականել,պղծել,արատավորել

Ոգեշնչել, թևավորել, գոտեպնդել

Ալեկոծվել, ծփալ, ծածանվել

Վշտակցել, ցավակցել, կարեկցել

ԱՌԱՋԱԴՐԱՆՔ 4.
Կազմել տրված գոյականների հոգնակի թիվը.


Ոտնաձայն-ոտնաձայներ

Հեռագիր-Հեռագրեր

Պատմագիր-պատմագրեր

Հրացան-հրացաններ

Կին-կանայք


ԱՌԱՋԱԴՐԱՆՔ 5.
Ընդգծել ածականի գերադրական աստիճանի օրինակները.
թեթևագույն, ծղոտագույն, վարդագույն, առավելագույն, մոխրագույն, ազնվագույն, ժանգագույն, հազարագույն, լավագույն, գերագույն:


ԱՌԱՋԱԴՐԱՆՔ 6.
Սյունակներում առանձնացնել որակական և հարաբերական ածականները. արևելյան, ջանասեր, բարձր, լեռնային, մարդկային, գեղեցիկ, լուսեղեն, օդային, հմուտ, կույր, հավասար, ձրի, հղի, ճաղատ, մերկ, տկլոր, օժանդակ:


ՈՐԱԿԱԿԱՆ ԱԾԱԿԱՆՆԵՐ – ջանասեր, մարդկային, հմուտ, կույր, հավասար, ձրի, հղի, ճաղատ, մերկ, օժանդակ
ՀԱՐԱԲԵՐԱԿԱՆ ԱԾԱԿԱՆՆԵՐ – արևելյան, բարձր, լեռնային, օդային, գեղեցիկ, լուսեղեն


 ԱՌԱՋԱԴՐԱՆՔ 7.
 Ո՞ր նախադասության մեջ հատուկ անվան գրության սխալ կա․

1․ Մխիթար Հերացին գիտական և բժշկական գործունեություն է ծավալել կաթողիկոսանիստ Հռոմկլա ամրոցում։

2․ Մեր պատկերասրահում է գտնվում Հովհաննես Այվազովսկու«Նոյն իջնում է Արարատից» կտավը։

3․Երուսաղեմի մատենադարանում են գտնվում հայկական ձեռագիր շատ մատյաններ։

4 Մեծ Հայքի նշանավոր նահանգներից է փոքր Սյունիքը կամ Արցախը։


ԱՌԱՋԱԴՐԱՆՔ 8.
Տրված թվականները գրել բառերով.

910-Ինը հարյուր տասը

1899- հազար ութ հարյուր իննսուն-ինը

1600005- մեկ միլլիոն վեց հարյուր հազար հինգ

XXV- Քսան-հինգերորդ

61-րդ- Վաթսուն-մեկերորդ

ԱՌԱՋԱԴՐԱՆՔ 9. Կազմել նախադասություն՝ չխախտելով տրված բառերի հերթականությունը.

ա/ Մութ, գիշեր, խորհրդավոր, լռություն, խախտել, միայն, եղեգներ, խշշոց:

Մութ գիշերվա խորհրդավոր լռութունը խախտում էին միայն եղեգների խշշոցը։

բ/ Աննա, անհանգիստ, սիրտ, թպրտալ, անորոշ, հուզմունք, ու, երջանկություն:

Աննայի անհանգիստ սրտում թպրտում էին անորոշ հուզմունքներն ու երջանկությունը

գ/ Հանկարծ, անծանոթ, գեղեցկուհի, հայացք, պատահմամբ, հանդիպել, Հունանյան, հայացքին:

Հանկարծ անծանոթ գեղեցկուհին հայացքով պատահմամբ հանդիպեց Հունանյանի հայացքին

դ/ Գյուղ, աղբյուր, մոտ, թխկի, տակ, միայնակ, կանգնել, Մարան:

Գյուղում աղբյուրի մոտ թխկի տակ միայնակ կանգնել էր Մարան։

ե/ Մասիս, գագաթ, փայլփլել, ոսկեվառ, շող, որոնք, աչք, շլացնել:

Մասիսի գագաթին փայլփլում էին ոսկեվառ շողերը որոնք աչք էին շլացնում։

Թողնել մեկնաբանություն